Ի՞նչ է գիտակցված կյանքը…

Ի՞նչ է գիտակցված կյանքը…

Կա երազի առնվազն 2 տեսակ՝ գիտակցված (երբ դուք գիտեք, որ երազ եք տեսնում և ցանկացած պահի կարող եք զարթնել) և չգիտակցված, որտեղ դուք պասիվ հանդիսատես եք և ուղղակի հաշտվում եք ցանկացած երազի բովանդակության հետ…

Կա կյանքի առնվազն 2 տեսակ՝ չգիտակցված և գիտակցված…

Առաջին տեսակում մենք պասիվ հանդիսատես ենք տեղի ունեցող իրադարձությունների համար…

ժամանակ առ ժամանակ միայն մեր էմոցիաներով ու վերաբերմունքով արձագանքում ենք տեղի ունեցող իրադարձություններին (տխրելով, ուրախանալով, բողոքելով, գոհունակություն հայտնելով, ծափահարելով կամ սուլելով՝ ինչպես լավ, այնպես էլ վատ ներկայացման ժամանակ):

Երկրորդ տեսակում մենք օր օրի ավելի ու ավելի շատ բան ենք կարողանում փոխել՝ պասիվ հանդիսատեսից վերածվելով սցենարիստի, ռեժիսյորի և դերասանի:

Իսկ ի՞նչ ասել է «գիտակցված կյանք»…

Comments (0)

Գրել մեկնաբանություն

Գրգիգոր Առաքելյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը սպասարկում է Fidem ընկերությունը