Գործարար հանդիպում Գրիգոր Առաքելյանի հետ՝ ONEX ընկերություն…
Այս անգամ գործարար հանդիպման հյուրերն են ONEX ընկերության համահիմնադիրներ Էդուարդ Մուսայելյանը, Հարություն Աբրահամյանը և Սամվել Մարտիրոսյանը:
ONEX ընկերությունը շատ կարճ ժամանակում հասցրել է 0-ից վերածվել բավականին կայացած և բարձր որակի ծառայություններ մատուցող բիզնեսի:
ONEX ընկերությունն այս պահին ունի 20000-ից ավել ակտիվ օգտատեր և ապրանքների ու բեռների փոխադրում է իրականացնում արտասահմանից Հայաստան:
ONEX ընկերության նոր հարթակում իրականացվում են նաև արտահանումներ Հայաստանից դեպի Ռուսաստանի ցանկացած քաղաք…