Տղամարդկային ռոմանտիզմ…

Տղամարդկային ռոմանտիզմ…

Կա կարծիք, թե բոլոր կանայք ռոմանտիկ են, իսկ տղամարդկանցից՝ ոչ բոլորը։
Եկեք հասկանանք՝ ինչու…

Շատ կանայք և աղջիկներ իրենց կողակցից անկնալում, երբեմն էլ, պահանջում են ռոմանտիզմ, իսկ շատ տղամարդիկ, կարծես թե սկզբունքորեն հակադրվում են դրան՝ ընդգծելով իրենց անզգացմունքային լինելը՝ հավանաբար ունենալով դրա համար որոշակի պատճառներ։

Իսկ հիմա եկեք այս հարցին նայենք հոգեբանության տեսանկյունից և հասկանանք՝ ինչ է հասկանում կինը՝ տղամարդուց պահանջելով լինել ռոմանտիկ, և ինչ է հասկանում տղամարդը՝ մերժելով այդ պահանջն ու պատճառաբանելով, որ նման էմոցիանալ և սենտիմենտալ երևույթներն իր համար չեն։

Ռոմանտիզմ ասելով՝ կինը հասկանում է ապրումակցում, այսինքն՝ այն երևույթը, երբ տղամարդն ունենում է այն նույն էմոցիաները, ինչ ինքը։

Հավանաբար շատերը գիտեն, որ նույն երևույթի նկատմամբ միևնույն էմոցիաներ ունենալը մարդկանց ավելի է մտերմացնում։
(Ի դեպ այս թեմային վերաբերող հոլովակը կարող եք դիտել կ

 

ից հղմամբ՝ https://goo.gl/SHZZm3)

 

Իսկ հիմա, եկե՜ք հասկանանք, թե ինչպես է արտահայտվում ռոմանտիզմը…

Հավանաբար նկատած կլինեք, որ երբ մարդիկ սիրահարվում են, ավելի հաճախ են նկատում գեղեցիկը, ձգտում միասին ավելի հաճախ լինել բնության գրկում, նախընտրություն տալիս ավելի մեղեդային և նուրբ երաժշտությանը, ունենում են իրենց «մեր երգ» ասվածը (նույն երգից ունենում են նույն էմոցիաները), այսինքն՝ կարող ենք ասել, որ սիրահարվածության էմոցիան մարդկանց մեջ ավելացնում է գեղեցիկը նկատելու որակը, որն էլ մարդկանց մեջ ծնում է համապատասխան էմոցիաներ։

Կարծում եմ՝ բոլորս էլ լսել ենք այն ասացվածքը, թե՝ «Գեղեցիկը կփրկի աշխարհը» . իրականում այս ասացվածքի մեջ կա մի հետաքրքիր մեխանիզմ, որը կարելի է մեկնել հետևյալ կերպ՝ ոչ թե գեղեցիկը կփրկի աշխարհը, այլ գեղեցիկը նկատելու արդյունքում մարդկանց մեջ ծնված էմոցիաները,  իսկ այդ էմոցիաները մարդկանց մղում են ստեղծելու, ընտանիք ունենալու, ընկերակցելու,  կառուցելու և խնամելու հոգեվիճակների, իսկ այս ամենն իրականում արդյունավետ է ցանկացած մարդու համար։

Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ երբ կինը տղամարդուց պահանջում է լինել ռոմանտիկ, նա ենթագիտակցաբար տղամարդուց ակնկալում  է գեղեցիկը միասին գնահատելու ունակությունը, իսկ տղամարդիկ կարծում են, որ նմանօրինակ էմոցիաներն իրենց թուլացնում են, բայց չէ՞ որ  տղամարդիկ շատ մեծ նշանակություն են տալիս առնականության ցանկացած դրսևորմանը։

Նկատած կլինեք, որ վերջերս թրենդային է համարվում երկար մորուք ունենալը։
Դա պատահական չէ. նորաձևությունը ծագել է եվրոպական երկրներում և նորաձևության ելակետն են եղել փայտահատները՝ ուժեղ, վայրի և  առնական, և այս նորաձևությունը հենց դրա հետ է ասոցացվում, և այդ պատճառով՝ տղամարդիկ իրենց առնականությունը արտահայտում են իրենց մորուքով և ռոմանտիզմի հերքումն էլ, ըստ որոշ տղամարդկանց, առնականությունը շեշտելու ևս մեկ տարբերակ է։

 

 

Սակայն կա մի նրբություն. տղամարդը կարող է պահպանել իր ուժն ու առնականությունը  չլինելովսենտիմենտալ, սակայն՝ լինելով ռոմանտիկ։

Հետևաբար եկեք անենք փոքրիկ հետևություն՝ կանայք ի սկզբանե կարողնաում են նկատել գեղեցիկը և ունենալ որոշակի էմոցիաներ, իսկ ռոմանտիկ լինելը տղամարդուն տալիս է շատ ավելի բարձր կարգավիճակ և դա էլ ավելի է գեղեցկացնում ցանկացած տղամարդու։

Եվ վերջում հիշեք, որ հաղթում են ա՛յն զույգերը, որոնք ոչ թե կարողանում են նայել նույն կերպ, այլ  ապրումակցում են թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերին…

Ի դեպ, այս պատգամը հնչում է նաև Հայ Առաքելական եկեղեցում, հարսանիքի ծիսակարգի ժամանակ՝ «Արդյո՞ք Դուք Տեր եք տխրության, հիվանդության և ուրախության պահերին»…

 

Հ.Գ. Դրական էմոցիաները ապրումակցելիս շատանում են, բացասականները՝ քչանում…

Մաղթում ենք Ձեր ընտանիքներին սեր ու ներդաշնակություն:

Սիրով Ձեր՝  Գ. Ա.

 

 

 

Comments (0)

Գրել մեկնաբանություն

Գրգիգոր Առաքելյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը սպասարկում է Fidem ընկերությունը