Ինչպե՞ս է ծնողների հանդեպ հարգանքը երջանկության պատճառ դառնում…

Ինչպե՞ս է ծնողների հանդեպ հարգանքը երջանկության պատճառ դառնում…

Երբ երեխային տալիս են քիչ սեր, ուշադրություն, երեխան կարող է դրան պատասխանել բողոքի մի տեսակով, որը կենցաղում կոչվում է «նեղանալ», իսկ հոգեբանական իմաստով՝ երեխան հրաժարվում է «վերցնել» այն, ինչ հետագայում փորձում է տալ ծնողը…

Եթե այս հոգեվիճակը երեխայի մոտ հաճախ է կրկնվում, դա կարող է բերել նրան, որ երեխան ետ վարժվի «վերցնելուց»:

Սա հասուն կյանքում արդեն դրսևորվում է հետևյալ ազդակներով՝ երիտասարդին թվում է, թե ինքն արժանի չէ սեր, գումար կամ երջանիկ կյանք ունենալուն, կամ սկսում է բողոքի ու մեղադրանքի հոգեվիճակով  շփվել կյանքի ու այլ մարդկանց հետ…

Քանի որ, եթե երեխան հրաժարվում է վերցնել սեփական ծնողից, այլ մարդկանցից կամ էլ աշխարհից ինչպե՞ս կվերցնի..

Այս խնդիրը կարող է լինել հետևյալ իրավիճակներում՝

  • Զույգերի մեջ չկա սեր, փոխարենը՝ կան կոնֆլիկտներ,
  • Ամուսնալուծված ծնողներ,
  • Երկրորդ երեխայի ծնունդից հետո, առաջին երեխայի հանդեպ ուշադրության նվազում,
  • Անցանկալի հղիությունից ծնված երեխա:

Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան լինի հաջողակ ու երջանիկ, կարողանա կյանքից վերցնել լավագույնն ու ունենա երջանիկ անձնական կյանք, ապա երեխային մեծացրեք սիրո ու ներդաշնակության մթնոլորտում:

Երբ երեխան ետ է վարժվում ծնողի տվածը «վերցնելուց», իրեն թվում է, թե իր ունեցածը շատ քիչ է և հազիվ իրեն կհերիքի. ուրիշին էլ ինչպե՞ս պետք է տա…

Վերցրածը շնորհակալությամբ ընդունել չկարացող մարդը, որպես կանոն, նաև ունակ չէ տալու, իսկ հասուն տարիքում սա արդեն կարող է մարդուն դրդել հոգեկան կամ, հազվադեպ նաև, ֆիզիկական բռնություն գործադրելու՝ դիմացինից ինչ-որ բան ստանալու համար (պահանջելով,մեղադրելով,մանիպուլիացիա անելով):

Ամփոփելով ավելացնեմ, որ ստանալն ու ունենալը սկսվում են տալուց։
Շատ կարևոր է մարդու մեջ դեռ վաղ տարիքից ձևավորել այն գիտակցումը, որ պետք է կարողանալ ինչպես ստանա՛լ, այնպես էլ տա՛լ,  և այս երկու որակներն էլ հավասարաչափ կարևոր են, քանի որ, եթե չկա այդ որակներից անգամ մեկը, մյուսը նույնպես չի լինում. խախտվում է էներգետիկ հավասարակշռությունը՝

  • Մարդու և այլ մարդկանց միջև,
  •  Մարդու և իր ծնողների միջև,
  • Մարդու և աշխարհի միջև…

Եթե անգամ հիշենք Աստվածաշնչի 5-րդ պատվիրանը՝ «Պատվիր քո հորն ու մորը» կամ ժողովրդական առած-ասացվածքները՝ «Մայրն աշխարհում միակ Աստվածն է, որ ուրացող չունի» կամ «Ծնողները մեր ոսկի թևեր են», կտեսնենք, որ հայ հասարակության մեջ ծնողների հանդեպ երեխաների հարգանքը շատ է կարևորվում  և հետևաբար՝ կարող ենք ասել, որ երբ ծնող- երեխա հարաբերությունն առողջ է, էստեղ տալու և վերցնելու պրոցեսը կատարվում է շատ բնականոն եղանակով։

Զարգացրե՜ք այս երկու կարևոր որակները, եթե ցանկանում եք կարգավորել Ձեր անձնական կյանքն ու ֆինանսական վիճակը…

Հեղինակ՝ Գրիգոր Առաքելյան

«Զարթուցիչ»-ում խոսվում են այնպիսի թեմաներից, որոնք վերաբերում են բոլորին․․․

Հ.Գ. Եթե հավանեցիք նյութը, կխնդրեմ նաև կիսվել Ձեր ընկերների հետ…

 

 

Comments (0)

Գրել մեկնաբանություն

Գրգիգոր Առաքելյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը սպասարկում է Fidem ընկերությունը