Կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում, ու չլինելն էլ իր պատճառն ունի կամ կյանքը միշտ մաթեմատիկորեն ճիշտ է…
Կյանքն աշխատում է մաթեմատիկական ճշտությամբ…
Ցանկացած դեպքի, հաջողության կամ անհաջողության հիմքում ընկած են հստակ մեխանիզմներ, միայն թե դրանք հասկանալը շատ դժվար է։
Հաճախ, հաջողության բանաձև ասելով՝ ամերիկայն հեղինակները նկատի ունեն հավատալը, վիզուլիզացիան ու չհանձնվելը․․․
Իսկ ինչ խորհուրդ կարելի է տալ ա՛յն մարդուն, ով ունի այնպիսի գենետիկ իներցիա, որ ինչ էլ անում է, ինչքան էլ երազում, հավատում կամ վիզուալիզացնում է, միևնույնն է, ուժասպառ լինելուց բացի, ոչ մի արդյունք չի ունենում, կամ ինչ խորհուրդ տալ ա՛յն մարդուն, ով ինչքան էլ փորձում է հավատալ, որ հարուստ է՝ իրականում հարուստ դառնալու համար, ենթագիտակցությունն ասում է. «Իրակնությունն ինչքան հերքես, այնքան այն մեծանալու է, որ չկարողանաս իրեն չտեսնել կամ չընդունել», այսինքն՝ կարող է լինել ճիշտ հակառակ էֆեկտը․․․
Ի դեպ շատ դժվար է (նույնիսկ՝ անհնար) հավատալ մի բանի, երբ մնացած բոլոր զգայարաններդ ասում են հակառակի մասին։ Օրինակ՝ հիվանդ մարդը հավատա, որ ինքն առողջ է, կամ էլ ինչ անի այն երեխան, ով երեք տարեկան հասակում արդեն ունի ծանր հիվանդություն, ինչպե՞ս կամ էլ ինչի՞ն հավատա․․․
Մի առիթով Օշոն ասել է, որ ամերիկյան հաջողության մոդելները նման են ֆասթ-ֆուդի՝ արագ, կիսատ, էներգետիկ մեծ արժեքով (մոտիվացնող), բայց ոչ մի օգուտ չտվող, քանի որ կիսատ ճշմարտությունն ավելի վատ է, քան դրա բացակայությունը․․․
Լիարժեք ու երջանիկ կյանքն առաջին հերթին կախված է նրանից, թե մենք ինչքան են ճանաչում իմաստությունն ու խրատը, ինչքան ենք ճանաչում ու հարգում մեր տոհմածառը, ծեսերը, ավադույթներն ու ինչ գիտակցական ու հոգևոր մակարդակ ունենք․․․
Մեր ծնողները մեզ սովորեցնում են մետաֆիզիակական օրենքները՝ բերանից-ականջ խողովակով՝ (եթե իհարկե երեխան լսում է) ավանդույթների, հեքիաթների, օրորոցային երգերի, ժողովրդական ասացվածքների ու կենացների միջոցով․․․
Սահյանն էլ այս առիթով գրել է՝
․․․մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք, Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ ու սպասում էին մինչև Պապը գար․․․
Թումանյանը «Հին օրհնություն» բանաստեղծության մեջ ասում է, որ մեր ծնողների օրհնությունը չհասկանալու կամ ուշ հասկանալու պատաճառով նույն ցավը հիմա էլ երեխաներն են կրում․․․
Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
.
Ծնողին հարգելով մենք կարողանում ենք ստանալ թանկ գիտելիքը, ինչպես նաև ստանալ գիտելքից շատ ավելի կարևոր մեկ այլ բան․այն էներգետիկան, որը «հոսում» է առնվազն 7 սերունդ, որը մարդուն կարող է գետի պես քշել դեպի հաջողություն, եթե մարդն այդ հոսքն ընդունում է շնորհակալությամբ, և դեպի հիվանդություններ ու անհաջողությունները, արհամարհելու դեպքում․․․
Եթե փոքր երեխան (և ոչ միայն) ծանր հիվանդությամբ հիվանդանում է, ապա պետք է «բուժել» ծնողներին։ Երեխան պատճառ չունի հիվանդանալու, եթե իր մարմնի միջով չի հանում իր տոհմածառի պրոբլեմները։
Հիշում եմ, երբ երեխա էի, Նոր տարուն, հայրս հորեղբայրներիս տուն գնալիս, միշտ սկզբում գնում էր մեծի տուն, հետո՝ միջնեկի ու վերջում նոր բոլորով գալիս էին մեր տուն (հայրս եղբայրներից ամենափոքրն է)։
Ես չէի հասկանում դրա իմաստը, սակայն տարիներ անց ամեն ինչ ընկավ իր տեղը․․․
Այն ընտանիքներում, որտեղ կա մեծ ու կա փոքր, ավանդույթ, հարգանք ու սեր, այդ ընտանիքից դուրս եկած երեխան լինելու է հաջողակ։
Իսկ եթե ընտանիքում ու տոհմածառում կան խնդիրներ, ապա դրանք լուծելուց հետո, մարդը նոր արդեն կկարողանա լինել հաջողակ, ու դա կլինի շատ բնական․․․
Այս թեմայի մասին այլ առիթով ավելի մանրամասն կխոսեմ, իսկ առայժմ ամփոփելով միայն կասեմ, որ հաջողությունը մետաֆիզիկական երևույթ է, որի պատճառներն ընկած են մեր ենթագիտակցության ամենախորքերում՝ սկսած մեր համոզմունքներից, վերջացրած գենետիկ հիշողությունից։
Ենթագիտակցության հետ աշխատելու տարբեր պրակտիկաներ կան ու ենթագիտակցությունը «տանել չի կարողանում», երբ իրեն ստիպում են հավատալ ինչ-որ բանի:
Կյանքը միշտ մաթեմատիկորեն ճիշտ է, ու ինչպես ասում էր Սևակը՝ կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում, ու չլինելն էլ իր պատճառն ունի…
Հեղինակ՝ Գրիգոր Առաքելյան
Տեղեկացնում ենք, որ Զարթուցիչը մեկնարկում է դեկտեմբերի 4-ին, որին կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/sxG4nw
Հ․Գ․ «Զարթուցիչ»-ում խոսվում են այնպիսի թեմաներից, որոնք վերաբերում են բոլորին․․․