Կյանքի որակը փոխող երեք պարզ ու «աշխատող» քայլ…
Մի առիթով Ռուզվելտն ասել է․ «Արեք այն, ինչ կարող եք, այնտեղ, որտեղ գտնվում եք, այն ռեսուրսներով, որոնք ձեռքի տակ են»: Անդրադառնանք այս երեք՝ միմյանց փոխլրացնող խորհուրդներին առանձին-առանձին։
1․ ԱՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ։ Անձնական քոուչինգի իմ փորձից ելնելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ գրեթե բոլոր մարդիկ անում են իրենց հնարավորությունների սահմաններում գտնվող քայլերի 20 տոկոսից ոչ ավելին։ Սա ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ մարդը մեկնում է արտագնա աշխատանքի, որտեղ, գտնվելով ուժեղ կարիքի մեջ, մի քանի անգամ ավելի շատ ջանք է ներդնում և աշխատում է իր հնարավորությունների 100 տոկոսի սահմանին մոտ:
2․ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ։ Կա կարծիք, որ լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Դրան հակառակ՝ Սևակը դիպուկ նկատում է, որ լավ է այնտեղ, որտեղ չենք կարող չլինել ու կանք։ Երբ սովորում էի Մոսկվայում, հաճախ էի հանդիպում ռուս գործարարների, ովքեր դժգոհ էին Մոսկվայի շուկայից և ուզում էին մեկնել ԱՄՆ։ Այդ գործարարներից շատերը Մոսկվա էին եկել Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Նույն երևույթը կարելի է նկատել նաև մեր երկրում: Մարզում բնակվողն ուզում է տեղափոխվել մայրաքաղաք, Երևանում բնակվողը՝ Մոսկվա, Մոսկվայում բնակվողն էլ՝ ԱՄՆ… Համաձայն եմ, որ կարող են լինել օբյեկտիվ շատ պատճառներ, բայց նաև գիտեմ, որ եթե մարդը կատարի 1-ին ու 3-րդ կետերում նշվածները, ապա կկարողանա հնարավորինս լավ ապրել այնտեղ, որտեղ գնվում է:
3․ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ՁԵՌՔԻ ՏԱԿ ԵՆ։ Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի ակտիվներ ու հնարավորություններ։ Այդ ակտիվները մի դեպքում կարող ենք չնկատել, հնարավորություներն էլ՝ չակտիվացնել, իսկ մյուս դեպքում կարող ենք այդ ակտիվներն օգտագործել այնպես, որ մեկը դառնա մեկուկես կամ մի քանիս։ Ցանկացած ակտիվ կարելի է և՛ ներդնել, և՛ վատնել։ Իսկ եթե Ձեզ անհրաժեշտ կլինեն ակտիվներ, որոնք ձեռքի տակ չունեք, կրկին հոգ չէ. Ձեր ակտիվներից որոշներն էլ պետք կլինեն ուրիշներին և կկարողանաք փոխանակել դրանք՝ ձեռք բերելով Ձեզ անհրաժեշտը: Զարթուցիչի հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ մենք կարող ենք լավ ապրել այնտեղ, որտեղ մեր հայրենիքն է, այն ռեսուրսներով, որոնք ձեռքի տակ են և այն քայլերով, որոնք կարող ենք անել:
Եթե համամիտ եք այս մոտեցման հետ, թեկուզ՝ մասամբ, կիսվեք նաև Ձեր ընկերների հետ:
Ավելի մանրամասն կարող եք իմանալ Զարթուցիչի մեկամսյա կուրսի ընթացքում։
Հեղինակներ՝ Գրիգոր Առաքելյան և Հրաչյա Մանուկյան
Տեղեկացնում ենք, որ հաջորդ Զարթուցիչը մեկնարկում է դեկտեմբերի 4-ին, որին կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/sxG4nw
Զարթուցիչում քննարկվում են թեմաներ, որոնք վերաբերում են բոլորին․․․