Կանայք…
Կարևոր թեմա…
Նկատել եմ, որ 21 -րդ դարում կանայք հաճախ են իրենց տղամարդու հետ մտնում վեճի մեջ՝ մինչև վերջ չզիջելով իրենց տեսակետները….
Կարծում եմ վեճի այդ մոդելը քարուքանդ է անում ընտանիքի ներդաշնակությունը…
Կինը՝ տղամարդու ուժին, համառությանն ու իշխելու բնազդին պետք է «հակադրի» իր նրբության, զիջելու, կանացիության ու քնքշության էներգիան…
Պարզվում է, եթե կինն իր ուզածին հասնելու համար գնում է ուղիղ առճակատման, ապա՝
ա. Կամ վեճը ձգվում է անվերջ՝ երկու կողմից ուժգնանալով, կամ
բ. Տղամարդը զիջում է, դրանով իսկ թուլացնելով իր տղամարդկային էներգիան (սա առաջին հերթին վատ է անդրադառնալու հենց կնոջ վրա)… Ի՞նչ անել…
Երբ կինը տղամարդու էներգիային հակադրում է իր հենց կանացի էներգիան, ապա երկուսն էլ շահում են… Ինչպես ասում են՝ տղամարդը «հալվում է», երբ իրեն հակադրվում են քնքշությամբ ու կանացիությամբ….
Այս նկարի մեջ երբեք այսքան հարցի պատասխան չէի գտել.
Որտեղ տղամարդու էներգիան է գալիս (ուռուցիկ է այդ մասը), կինը նահանջում է, որտեղ կանացի էներգիան է գալիս՝ տղամարդն է նահանջում…..
Հ.Գ. Պատահական չէ, որ եկեղեցում ամուսնության պահին մեկի փոխարեն 3 անգամ հարցնում են տղամարդուն՝ «Տե՞ր ես», իսկ կնոջը՝ «հնազա՞նդ ես» …
Սիրե՛ք իրար ու ապրե՛ք ներդաշնակ…